Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ Մակրոնն ընդգծել է, որ «մտահոգված է ռուսական զինված ուժերի գործողություններով»։ Նա այդ ուժերի դուրսբերման կոչ է արել։

Նա նաեւ աջակցել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի առաջարկը, այն է՝  սեղմ ժամկետում առաքելություն ուղարկել։

Երկու նախագահները քննարկել են նաեւ ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը։