Բրիտանացի աշխատավորները վերջին ավելի քան 20 տարում իրենց գնողունակության ամենամեծ անկումն են ապրում, քանի որ գները շարունակում են աճել, հայտնում է CNN-ը:

Ըստ Ազգային վիճակագրության ծառայության, ապրիլ-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճով ճշգրտված միջին իրական աշխատավարձը նվազել է 3 տոկոսով:

Սովորական աշխատավարձը (առանց բոնուսների) աճել են 4,7 տոկոսով ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում, հայտնել է ONS-ը, սակայն գների շատ ավելի արագ աճի պայմաններում աշխատողներն ավելի վատ վիճակում են մնում:

Գնաճը ցատկել է մինչեւ 9,4 տոկոս՝ 40 տարվա ամենաբարձր ցուցանիշը, ինչը ստիպել է Անգլիայի բանկին վեց անգամ բարձրացնել տոկոսադրույքները դեկտեմբերից ի վեր, ընդ որում կանխատեսվում է, որ գներն էլ ավելի կաճեն այս տարվա վերջին:

Kantar լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայում պարենային ապրանքների գնաճը վերջին չորս շաբաթվա ընթացքում հասել է 11,6 տոկոսի, ինչը ամենաբարձր մակարդակն է վերջին 14 տարվա ընթացքում: Միջին տարեկան գնումների հաշիվներն աճել են 533 ֆունտով (640 դոլար):

Էներգիայի վարձավճարների աննախադեպ աճը, որը միջին տարեկան հաշվով այս տարի արդեն կազմել է 54 տոկոս՝ հասնելով մոտ 2000 ֆունտ սթեռլինգի (2410 դոլար), միլիոնավոր բրիտանացիների գցել է ծախսերի ճգնաժամի մեջ՝ ստիպելով շատերին ընտրություն կատարել «ջեռուցման եւ սննդի» միջեւ:

Հետազոտական Auxilione ընկերությունը հաշվարկել է, որ միլիոնավոր տնային տնտեսությունների համար տարեկան էլեկտրաէներգիայի վճարը հաջորդ գարնանը կարող է գերազանցել 5000 ֆունտ սթերլինգը (6000 դոլար):

Վերջին ամիսներին բրիտանացի աշխատողները պահանջում էին ավելի բարձր աշխատավարձեր՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Հունիսին երկաթուղու հազարավոր աշխատակիցներ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով գնաճին համահունչ աշխատավարձերի բարձրացում, եւ այս շաբաթ նախատեսվում են ավելի շատ գործադուլներ:

Երեքշաբթի օրը British Airways-ի հազարավոր աշխատակիցների միջին աշխատավարձը գործադուլի սպառնալիքից հետո 13 տոկոսով բարձրացրել են: