Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Հրաչյա Քոչար 22 էլեկտրասյան դիմաց բախվել են Skoda, BMW, Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով՝ Skoda-ի վարորդը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ Իվա Մարությանը։ Դեպքի վայրում էր նաև Հայկ Մարությանը, որը, տեսնելով, որ վթարը տեսանկարահանվում է, հեռացել է վթարի վայրից։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։