Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է օգոստոսի 17-ի առավոտյան Չեռնոմորսկից եւ Օդեսայից գյուղատնտեսական մթերքներով բեռնված չորս նավերի մեկնելու մասին։

«Այսօր առավոտյան Օդեսայի եւ Չեռնոմորսկի նավահանգիստները լքել է եւս չորս նավ, որոնք տեղափոխում են արեւածաղկի սերմեր եւ արեւածաղկի ձեթ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Այս պահին մարդասիրական միջանցքով գյուղմթերքների մատակարարումները իրականացվում են պլանային հիմունքներով։