ԵՄ-ն հույս ունի այս շաբաթ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ, գրում է իսպանական El País թերթը։

Եվրոպական աղբյուրները հայտնում են, որ Թեհրանի արձագանքը Բրյուսելի վերջին առաջարկին խելամիտ է։ Դեռ պետք է սպասել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումներին։ Եվրամիությունը լավատեսորեն է տրամադրված նաեւ ժամկետների հարցում. ուրբաթ օրը կարող է գործարք կնքվել, գրում է թերթը։