Ավստրալական Kmart ընկերությունը հաճախորդներին առաջարկում է փայտե հավաքածու երեխաների համար, որոնք կցանկանան ապագայում բլոգեր դառնալ, հայտնում է LAD Bible պորտալը։ 

Պրոդյուսերները պնդում են, որ իրենց նպատակն է ոգեշնչել երիտասասրդ սերնդին դառնալ ազդեցիկ եւ ժողովրդականություն ձեռք բերել սոցիալական ցանցերում:  

Ընդ որում, նման խաղալիքների հայտնվելը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում։ Շատ ծնողներ պնդում են, որ չպետք է փորձել հետաքրքրել փոքրիկ երեխային գաջեթներով։