Մուսոններն արագացնում են կլիմայի փոփոխությունը, քանի որ մթնոլորտային աղտոտիչները՝ գազերն ու աերոզոլները, բարձրացնում են ստրատոսֆերա եւ տարածում դրանք մեծ տարածության վրա։ Այս մասին գրում է Eco Business-ը՝ հղում անելով ասիական ամառային ցիկլոնների քիմիական եւ կլիմայական ազդեցությունների նախագծի զեկույցին։

Հարավասիական մուսոնները Երկրից մոտ 16 կիլոմետր բարձրության վրա վնասակար նյութերի շերտ են ստեղծում։ Դրանք պարունակում են արդյունաբերական, գյուղատնտեսական եւ տրանսպորտային արտանետումներ: Շերտը ծածկում է Արեւմտյան Աֆրիկայի շրջանները եւ Խաղաղ օվկիանոսի հատվածները։

«Այս աղտոտիչ նյութերն ազդում են ճառագայթային բալանսի եւ վերին տրոպոսֆերայի ու ստորին ստրատոսֆերայի քիմիական բաղադրության վրա»,- ասում է հետազոտության համահեղինակ Սուվարնա Ֆադնավիսը: