«Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունի երրորդ օրը՝ վաղ առավոտից սկսած տասնյակ քաղաքացիներ կենտրոնի հարեւանությամբ ծաղիկներ, խաղալիքներ եւ մոմեր են բերում՝ ի հիշատակ պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների։,

«Ես Աբովյանում խաղալիքների խանութ ունեմ, հաճախ եմ այստեղ լինում։ Այդ օրն էլ ես կարող էի այստեղ լինել։ Զոհվածներից ոչ մեկին չեմ ճանաչել։ Որոշեցի իմ հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին»,- նշեց քաղաքացիներից մեկը։