Թուրքիայի արեւելյան Էլազըղի Քովանջըլար շրջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 17-ին, հաղորդվում է Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման գրասենյակի (AFAD) կայքում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07.24-ին։ Երկրաշարժի աջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։