Եվրոգոտու 19 երկրների ՀՆԱ-ն, ըստ երկրորդ գնահատման, 2022 թ. երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 3.9 տոկոսով, իսկ եռամսյակային կտրվածքով՝ 0.6 տոկոսով, հայտնում է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը։

DailyFx պորտալի կողմից հարցված վերլուծաբաններն տարեկան 4 տոկոս աճ էին ակնկալում, իսկ եռամսյակային կտրվածքով՝ 0.7 տոկոս աճ: