ՕՊԵԿ-ի երկրները ներգրավված չեն գազի եւ նավթի գների աճի մեջ, խնդիրը նավթագազային արդյունաբերության մեջ ներդրումների պակասի մեջ է։ Այս մասին չորեքշաբթի ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար, Քուվեյթի ներկայացուցիչ Հայթամ ալ-Ղայսը։

«ՕՊԵԿ-ը կանգնած չէ գազի եւ նավթի գների բարձրացման հետեւում. Բացի ՕՊԵԿ-ից, կան մի շարք գործոններ, որոնք իրականում հանգեցրել են գազի եւ նավթի գների բարձրացմանը: Իմ կարծիքով՝ ամեն ինչ կապված է ներդրումների բացակայության հետ՝ ներդրումների խրոնիկական պակասի հետ»,-ասել է ալ-Ղայսը։

Նա հավելել է, որ ՕՊԵԿ-ը ամուր հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ նավթի շուկայի կառավարման հարցում։