Հայաստանում օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արմավիրի մարզում օդերեւութաբանները երեկոյան ժամերին կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 14-17 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +38+40։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +14 + 16, ցերեկը՝ + 30 + 33,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +36+38,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 26 + 31,

Լոռիում՝ գիշերը՝ +9 + 14, ցերեկը՝ + 28 + 32,

Տավուշում՝ գիշերը՝ +15 + 20, ցերեկը՝ + 32 + 37,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10 + 14, ցերեկը՝ + 28 + 31,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+40,

Արարատում՝ գիշերը՝ +20 + 25, ցերեկը՝ + 39 + 41,

Արմավիրում՝ գիշերը՝ +17 + 22, ցերեկը՝ + 39 + 41,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +31+34,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +39+41,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +34+38,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +30+32,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +20 + 24, ցերեկը՝ + 34 + 38։