Նորվեգիան ռազմական օգնության նոր փաթեթ կփոխանցի Ուկրաինային։ Այս մասին իր թվիթերյան էջին գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը նորվեգացի գործընկեր Բյորն Արիլդ Գրամի հետ հեռախոսազրույցից հետո։

Նա հայտարարել է Օսլոյի՝ Կիեւին եւս մեկ անգամ ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին՝ հավելելով, որ Նորվեգիան նաեւ կզբաղվի ուկրաինացի զինվորների վերապատրաստմամբ։