Ինսայդերները նշել են Windows 11-ի խոշոր թարմացման թողարկման ամսաթիվը, հայտնում է The Verge-ը:

ԶԼՄ-ների աղբյուրների համաձայն՝ Windows 11-ի մասշտաբային թարմացումը պաշտոնապես կթողարկվի սեպտեմբերի 20-ին: 22H2 թարմացումը հնարավոր կլինի ստանալ Windows Update-ից: 

Ինսայդերները պատմել են, որ այժմ Microsoft-ի ինժեներները շարունակում են փորձարկել ներդիրների գործառույթը Explorer-ում. այդ գործառույթը ֆայլերի մենեջերում ավելի ուշ կհայտնվի՝ մինչեւ տարեվերջ: Լրագրողների կարծիքով՝ նախանշված ժամկետից շուտ թարմացում ստանալու համար անհրաժեշտ է միանալ Windows բետա թեստավորման ծրագրին։

Բացի այդ, տեղեկացված աղբյուրները հայտնել են, որ այս աշնանը Microsoft-ը ծրագրել է նոր Surface սարքերի թողարկում։ Անոնսը նվիրված է ֆիրմային համակարգիչների շարքի 10-ամյակին։