Չինական Chery ընկերությունը պատրաստվում է նոր ֆլագմանային քրոսովեր թողարկել, որը կկոչվի Tiggo 9, հայտնում է Quto.ru-ն։

Ավտոմեքենան հիմնված կլինի T2X հարթակի վրա։ Քրոսովերը 4780 մմ երկարություն, 1920 մմ լայնություն եւ 1700 մմ բարձրություն կունենա։ Անիվային բազան հավասար կլինի 2800 մմ։ Նշվում է, որ նորույթը Chery Tiggo 8 մոդելից 58 մմ ավելի երկար է, 60 մմ ավելի նեղ եւ 5 մմ ավելի ցածր։

Շարժիչային նոր տարրերի շարքը 1.6 եւ 2.0 լիտրանոց բենզինային տուրբո շարժիչներ կներառի, որոնք կաշխատեն յոթ արագությամբ ռոբոտային փոխանցման տուփով։ Ավտոմեքենան հասանելի կլինի առջեւի կամ լիաքարշակ տարբերակներով։ Թե երբ կկայանա Chery Tiggo 9-ի պրեմիերան, արայժմ չի հաղորդվում։