Իրանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ղազախստանը  միջազգային տարանցիկ միջանցք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել , գրում է Mehr-ը։ 

Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի, Օմանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի կառավարությունների միջեւ համաձայնագրի ստորագրումից 11 տարի անց։ Ավելի ուշ համաձայնագրին միացել են  Ղազախստանը, Կատարը եւ Հնդկաստանը, իսկ Պակիստանը ներկայումս միանալու գործընթացում է։ 

Հանդիպման մասնակիցները քննարկել են միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասնակիցների համար վիզային ռեժիմը դյուրացնելու եւ երկկողմ ճանապարհային տրանսպորտի եւ տարանցման զարգացման խոչընդոտները վերացնելու ուղիները։

Հանդիպումների շրջանակում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին հանդիպել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի նավթի եւ գազի հարցերով փոխնախագահ Շահին Աբդուլ Ռահմանովի հետ։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Իրանի տարածքով Թուրքմենստանից Ադրբեջան գազ մղելու հաջող փորձի շնորհիվ Թեհրանը պաշտոնապես պատրաստ է ընդլայնել ջրային վառելիքի տարանցումը Թուրքմենստանից դեպի հարեւան երկրներ։