Պայթյուններ եւ հրդեհներ են տեղի ունեցել Թաիլանդի հարավում  առնվազն 17 վայրերում, որոնց հետեւանքով յոթ մարդ վիրավորվել է, հաղորդում է CNN-ը:  

Ոստիկանության եւ զինվորականների հայտարարության համաձայն՝ պայթյուններն ու հրդեհները տեղի են ունեցել կեսգիշերից հետո եւ թիրախավորել են երեք նահանգներում գտնվող խանութներն ու բենզալցակայանը, ինչի հետեւանքով առնվազն յոթ մարդ թեթեւ վիրավորվել է:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը։