Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի փաստաբանը համացանցում մանրամասներ է պատմել Կար Փայլանի դեմ տարիներ առաջ պլանավորված մահափորձի մասին։

Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը այս գրառման հետ կապված հայտարարել է, որ 2016 թվականին իր դեմ մահափորձեն ցանկացել իրականացնեն, սակայն որոշ անձիք թույլ չեն տվել։ «Մահափորձի մասին հայտարարություն տալուց հետո իրավապահ մարմինները շատ դանդաղ են աշխատում, որի պատճառով դիմել եմ Անկարայի դատախազություն»,–ասել է Կարո Փայլանը։

Կարո Փայլանի փաստաբան Մեհմեդ Ինջեն իր գրառման մեջ նշել էր, որ 2016 թվականին խորհրդարան զենք են մտցրել՝ Կարո Փայլանի դեմ մահափորձ կազմակերպելու համար։