Վենետիկի քաղաքապետը փնտրում է երկու «համառ հիմարների», որոնք մրցավազք են կազմակերպել Մեծ ջրանցքում։  

Համացանցում տարածված տեսանյութերից մեկը Twitter-ում հրապարակել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն։ «Ահա երկու համառ հիմարներ, որոնք ծաղրում են այս քաղաքը»,-գրել է նա։    

Տեսանյութը մեծ վրդովմունք է առաջացրել։ «Ամոթ»,-գրել են օգտատերերը։