Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ի պայթյունից զոհվածներ քաղաքացիների հիշատակը։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում օգոստոսի 17-ին եւ օգոստոսի 18-ին, հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների։

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ` մինչեւ դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերեւի մասում ամրացվում է սեւ ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: