Շվեդիայի կառավարությունը նախատեսում է առնվազն 30 միլիարդ շվեդական կրոն (2.8 միլիարդ դոլար) հատկացնել էլեկտրաէներգիայի բարձր գների պայմաններում երկրի տնային տնտեսություններին աջակցելու համար, հաղորդում է SVT-ն:

«Առնվազն 30 միլիարդ կրոնը, որը վճարվել է Svenska kraftnät-ին (շվեդական էլեկտրաէներգիայի ցանցի օպերատոր) կօգտագործվի կամ տնային տնտեսություններին ուղղակի փոխհատուցման կամ գների եւ վճարների նվազեցման այլ եղանակների համար: Այժմ իշխանությունները պետք է պարզեն, թե ինչպես կարելի է վճարել գումարը»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Հուլիսի վերջին Շվեդիայի էլեկտրացանցային օպերատոր Svenska kraftnät-ի գլխավոր ստրատեգ Նիկլաս Դամսգարդն ասել է, որ այս ձմռանը Շվեդիան կարող է էլեկտրաէներգիայի անջատումների բախվել։

Ավելի վաղ ընդդիմադիր Չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել էր, որ օգոստոսի սկզբին Շվեդիայում էլեկտրաէներգիայի գները միջինում հինգ անգամ բարձր են եղել, քան 2020 թ., կառավարության մոտ, նրա կարծիքով, դժվարություններ են առաջանում էլեկտրաէներգիայի գների պլանավորման մասով։