Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ այսօր՝ օգոստոսի 18-ին, թեմի բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով մահացած անմեղ զոհերի հոգիների համար։

Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում օգոստոսի 17-ին եւ օգոստոսի 18-ին, հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: