Ճապոնիան երիտասարդների շրջանում ալկոհոլը հանրայնացնելու համազգային մրցույթ է սկսում։   

Մրցույթի շրջանակներում ճապոնացիները պետք է առաջարկեն նաեւ գաղափարներ, որոնք երիտասարդ սերնդի մոտ հետաքրքրություն կառաջացնեն ալկոհոլային արտադրանքի նկատմամբ, այդ թվում՝ սակե, ճապոնական վիսկի, գարեջուր, գինի, լիկյոր եւ այլն։

Մրցույթը կոչվում է Sake Viva! («Կեցցե՛ սակեն»)։ Մրցույթին կարող են մասնակցել 20-39 տարեկան անձինք։