ԱՄՆ ռազմածովային ուժերի օդային փորձարկման կենտրոնը, որում ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր են փորձարկվում նավատորմի եւ ծովային հետեւակի կորպուսի համար, պատմության մեջ առաջին անգամ կին է գլխավորել, հայտնում է Navy Times-ը:

Կենտրոնը գլխավորել է EA-6B Prowler և EA-18G Growler ինքնաթիռների հրամանատար, կապիտան Էլիզաբեթ Սոմերվիլը, ով մասնակցել է «Իրաքի ազատություն» եւ «Անխորտակելի ազատություն» օպերացիաներին: Կենտրոնի նախկին հրամանատար, գնդապետ Ռիչարդ Մարիլիանոն թոշակի է անցել։

Փորձարարական օդային թեւը տեղակայված է Մերիլենդի Patuxent River ռազմածովային ավիացիոն կայանում: Ծառայության տվյալներով՝ կենտրոնի հրամանատարությունը «ծովային ավիացիայի տեխնիկապես ամենաբազմազան օդային թեւն է» եւ բաղկացած է չորս էսկադրիլիայից։