Բրանդենբուրգի դաշնային երկրամասի Նեյրուպին քաղաքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ելույթի ժամանակ հավաքվածները սկսել են սուլել եւ վանկարկել՝ «ժողովրդի դավաճան», «հեռացիր» արտահայտությունները, հայտնում է Focus-ը։

«Ցուցարարները բղավում էին «ժողովրդի դավաճան» եւ «հեռացիր»։ Շոլցի խոսքը դժվար էր հասկանալ»,- նշում է պարբերականը։

Ըստ ԶԼՄ-ների՝ ցույցի կոչ են արել «Այլընտրանք Գերմանիայի համար» եւ Ձախ կուսակցությունները։ Նշվում է, որ Շոլցի ելույթի ժամանակ հրապարակում ներկա էր մի քանի հարյուր մարդ։