Այս տարի մենք պատրաստ ենք Հայաստանի որոշ դպրոցներում վրացերենի ուսուցման գործընթաց սկսել։ Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Ուսուցումը, նրա խոսքով, պարտադիր բնույթ չի կրելու. «Խոսքը միայն հանրապետության սահմանամերձ շրջաններում գտնվող դպրոցների մասին չէ»,- նշեց Դումանյանը։ Նախարարն հայտնեց, որ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։