Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին պատրաստակամություն է հայտնել գլխավորել Զապորոժիեի ԱԷԿ-ի պատվիրակությունը։ Նրա խոսքերը փոխանցում է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։

«Ես պնդեցի առաքելության աշխատանքի հրատապությունը՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական օպերացիայով միջուկային անվտանգությանը սպառնացող վտանգների կապակցութամբ»,- Twitter-ում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Նախօրեին Գրոսսին Ուկրաինայի եւ Ռուսաստանի իշխանություններին կոչ էր արել որքան հնարավոր է շուտ թույլ տալ  փորձագետների առաքելությանը այցելել ատոմակայան։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիեւը մշտական ​​կապ է պահպանում ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ պատրաստ է թույլ տալ, որպեսզի կազմակերպության առաքելությունն այցելի Զապորոժիեի ատոմակայան։ Նա ընդգծել էր, որ Ուկրաինան պատրաստ է պատշաճ վերահսկողություն ապահովել, իսկ առաքելությունը կարող է ուղարկվել կարճ ժամկետներում։

ՌԴ ԱԳՆ-ի՝ Զենքի չտարածման եւ վերահսկման վարչության պետի տեղակալ Իգոր Վիշնեւեցկին նույնպես հայտարարել էր, որ Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի դյուրացնի ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Զապորոժիե ԱԷԿ մոտ ապագայում։