Խաղաղօվկիանոսյան Վանուատու կղզի պետության նախագահ Նիկենիկե Վուրոբարավուն հինգշաբթի վարչապետ Բոբ Լաֆմանուին վստահության քվեի հարցով քվեարկությունից հետո հրամանագիր է ստորագրել երկրի խորհրդարանը ցրելու մասին։

«Վանուատուի Հանրապետության Սահմանադրության 28-րդ հոդվածի 3-րդ մասով ինձ վերապահված լիազորությունների շրջանակում ես՝ Վանուատուի Հանրապետության Նախագահ, Նորին Գերազանցություն Նիկենիկե Վուրոբարավուն, Նախարարների խորհրդի խնդրանքով, ցրում եմ խորհրդարանը»,- ասվում է տեղական ԶԼՄ-ներում հրապարակված փաստաթղթում։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։