Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լվով, որտեղ նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հաղորդում է Զելենսկիի գրասենյակը։  

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է աշխատանքային այցը Լվովի մարզ»,-ասվում է նրա գրասենյակի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։