ԱԱԾ-ն ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Նշվում է, որ որոշումը բխում է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետի Նիկոլ Փաշինյանի տրած հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։

Նախագծում ասվում է նաեւ, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովի անցման կետերով անձանց, բեռների եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:

Ըստ այդմ` նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերը սահմանել հետեւյալ կերպ «հայ-ադրբեջանական պետական սահմանում՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի»)» հատվածներում։

Նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչեւ սեպտեմբերի 2-ը։