Թուրքիայի Կենտրոնական բանկը հինգշաբթի որոշել է իջեցնել տոկոսադրույքը՝ 14-ից մինչեւ 13 տոկոս, ասվում է կարգավիչի հայտարարության մեջ։

«Դրամավարկային քաղաքականության կոմիտեն որոշել է իջեցնել շաբաթական ռեպո աճուրդների տոկոսադրույքը 14 տոկոսից մինչեւ 13 տոկոս»,- ասվում է կարգավորիչ մարմնի նիստից հետո տարածված հայտարարության մեջ։

Թուրքիայի Կենտրոնական բանկն այս տարի փոխարժեքն անփոփոխ էր պահում, իսկ լիրան աստիճանաբար թուլանում է. եթե հունվարի վերջին փոխարժեքը մեկ դոլարի դիմաց մոտ 13.5 լիրա էր կազմում, ապա փետրվարի վերջին այն արդեն 14 լիրա էր, իսկ այժմ 18 լիրայի է հասնում։ Տարեկան կտրվածքով գնաճը, ըստ երկրի վիճակագրության ինստիտուտի, հուլիսին արագացել է մինչեւ 79.6 տոկոս: