«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյունի հետեւանքով զոհված Արտավազդ Հայրապետյանը 71 տարեկան էր, գնացել էր որդուն օգնելու, որն առեւտրի կենտրոնում խանութ ուներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նրա հարեւաններից մեկը։

Հարևանը պատմեց, որ Արտավազդ Հայրապետյանի որդին երկու ժամով բացակայել է խանութից, հայրն էլ այդ ընթացքում մնացել է, որ խանութը հսկի։  «Արտավազդը ունի երկու տղա, վեց թոռ»:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: