Երեւանում ԱՄԷ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի եւ պայթյունի հետեւանքով 16 մարդու մահվան կապակցությամբ:

«Երեւանում ԱՄԷ դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն  է հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի եւ պայթյունի հետեւանքով 16 մարդու մահվան կապակցությամբ՝ հայցելով Ամենակարող Աստծուն ողորմել նրանց,  զոհերի ընտանիքներին՝ համբերություն եւ մխիթարություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգություն, կայունություն եւ խաղաղություն»,- նշվում է Երեւանում ԱՄԷ դեսպանության ցավակցության մեջ։