Ամերիկյան Redwire ընկերությունը հայտարարել է տիեզերքում առաջին կոմերցիոն ջերմոցի ստեղծման մասին։ Այն ՄՏԿ չի ուղարկվի մինչեւ 2023-ի գարուն: Այնտեղ արդյունաբերական կանեփ կաճեցվի։

«Redwire Greenhouse-ը կընդլայնի Երկրի վրա մշակաբույսերի արտադրության հնարավորությունները եւ հնարավորություն կտա հետազոտություն կատարել տիեզերքում մշակաբույսերի աճեցման մասով, ինչն օգուտ կբերի ապագա երկարատեւ առաքելություններին, քանի որ բույսերն ապահովում են սննդի, թթվածնի եւ ջրի վերականգնումը»,- հայտարարել է նախագծի ղեկավար Դեյվ Ռիդը:

Փորձը կտեւի մոտ 60 օր։ Ընկերությունն արդեն համագործակցել է NASA-ի հետ Advanced Plant Habitat հետազոտական ​​նախագծի շրջանակներում, որը բույսերի աճեցման լիովին ավտոմատացված սարքավորում է։