«Մուլտի ֆուդ»,  «Դոլոմիտի»,  «Դիջիփրոփերթի» ընկերությունները կօգտվեն  մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության որոշումներից։

«Մուլտի ֆուդ» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել վարդերի աճեցման գերժամանակակից ջերմատուն, որը համալրված է  լինելու առաջատար տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով։ Ջերմատանը արտադրվելու է տարբեր տեսակի վարդեր, որի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացաց մասը իրացնել ՀՀ տարածքում։ 2016 թ. հիմնված ընկերությունն արտադրություն է իրականացվելու  Գեղարքունիքի մարզում։

Արդեն իսկ իրականացվել է 25 մլն դրամի կապիտալ ներդրում, նախատեսվում է իրականացնել եւս՝ 2.2 մլրդ դրամ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 79 մլն դրամ:

«Դոլոմիտի» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է 3 հա տարածքում կառուցել վարդերի աճեցման գերժամանակակաից ջերմատուն։ 2022 թ. հիմնադրված ընկերությունն արտադրություն է իրականացվելու  Արագածոտնի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 200 մլն դրամի կապիտալ ներդրում:

Կիրականացնի եւս 2.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում եւ 150 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 60 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 75 մլն դրամ:

 «Դիջիփրոփերթի» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Իսակովի 13/12 հասցեում կառուցել ՏՏ կենտրոնի նոր մասնաշենք, (ծրագրավորման համար անհրաժեշտ նորարարական ստուդիաներ, գրասենյակային ժամանակակից տարածքներ, նորարարական ինկուբատորներ ստարտափերի համար) որտեղ նախնական հաշվարկով կաշխատեն 1300-1500 աշխատակիցներ։ Ծրագրի շրջանակում ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 3 մլրդ ՀՀ դրամ՝ շինարարական աշխատանքների իրականացման համար:

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է  ստեղծել 55 նոր աշխատատեղ՝ 377 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 73 մլն դրամ: