Samsung-ը վերանայել է սմարթֆոնների մատակարարումների պլանները՝ խնդիրների պատճառով, հայտնում է The Elec-ը։

Ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցներին, կորեական կորպորացիան կտրուկ նվազեցրել է հեռախոսների արտադրությունը։ Նոր ծրագրերի համաձայն՝ Samsung-ը մտադիր է շուկա մատակարարել 260 միլիոն սարք։ Նախկինում ընկերությունը պլանավորում էր թողարկել առնվազն 300 միլիոն միավոր սարք, նվազումը կկազմի 13,3 տոկոս։

Զեկույցում ասվում է, որ մինչեւ տարեվերջ Samsung-ը պատրաստվում էր արտադրել 334 միլիոն սմարթֆոն եւ շուկա հանել դրանցից 300 միլիոնը։ 284 միլիոն սարք պետք է արտադրվեր սեփական հավաքման գծերում, 50 միլիոնը՝ չինացի գործընկերների կողմից։ Սակայն կորպորացիան կրճատել է արտադրական պլանները՝ հաշվի առնելով մատակարարումների շղթայի հետ կապված խնդիրները, գնաճը, սմարթֆոնների պահանջարկի անկումը։

Հստակեցվում է, որ հոկտեմբերից նոյեմբեր կորեական ՏՏ հսկան մտադիր է սեփական հավաքման գծերում 34 միլիոն սմարթֆոն արտադրել։ Սա, ըստ մասնագետների, հսկայական նվազում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։