Լվովում մեկնարկել են Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները։ Այս մասին հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը։

«Էրդողանի եւ Զելենսկու բանակցությունները սկսվել են Լվովում»,- ասվում է զեկույցում։
Հանդիպմանը ներկա է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւ այլոք։

Ավելի վաղ թուրքական Haber հեռուստաալիքը հայտնել էր, որ Էրդողանը Լվով աշխատանքային այցի ընթացքում մտադիր է Զելենսկու հետ պայմանավորվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր ապագա հանդիպման մասին։ Լրագրողներն ընդգծում են, որ եթե նույնիսկ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ վերջնական խաղաղության հասնել չստացվի, հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը կախված կլինի նրանից, թե ինչ ուղերձներ կհղի Էրդողանին Ուկրաինայի առաջնորդը Լվովում հանդիպման ընթացքում։

Մինչ այդ CNN Türk-ը հայտնել էր, որ Ռուսաստանի իշխանությունները մեղմացրել են իրենց դիրքորոշումը Պուտինի եւ նրա ուկրաինացի գործընկեր Զելենսկու հնարավոր հանդիպման հետ կապված։