Drop ընկերությունը հատուկ ստեղնաշարեր է ներկայացրել Ջ. Ռ․Ռ․ Թոլքինի ստեղծագործությունների երկրպագուների համար: Մոդելներից մեկն ունի սինդարինով (էլֆյան լեզու), իսկ երկրորդը կիրտով (գաճաճների լեզու) դասավորություն, հաղորդում է CNET-ը:

Drop-ի լարային եւ մեխանիկական ստեղնաշարը USB-C-ի օգնությամբ միանում է համակարգչին: Այն նաեւ լուսավորություն ունի։ Հաղորդվում է, որ համացանցում կան 1998 թվականին ստեղծված հատուկ տառատեսակներ, որոնք համատեղելի են այս ստեղնաշարերի հետ։ Նման սարքի արժեքը 170 դոլար է։