Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ եւ արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ օգոստոսի 18-ին Սուրբ եւ Անմահ Պատարագ է մատուցվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ Տիրոջն ուղղված պատարագի միջոցով հոգու փրկության, Տիրոջ փառաբանության եւ մարդու՝ դեպի Աստված գնացող երեւույթն է հաստատվում:

Իր խոսքում Սրբազանը կարեւորել է Աստծո պարգեւածը բազմացնելն ու եկող սերնդին փոխանցելը, որն անհրաժեշտ է իրականացնել ունեցածի նկատմամբ պարտաճանաչ ու բարի վերաբերմունքով: