Եվրամիության անդամ երկրները պետք է համակարգված գործեն ռուս զբոսաշրջիկների համար վիզաների սահմանափակման հարցում։ Այս մասին հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը, փոխանցում է EFE-ն։

Նրա խոսքով՝ Բրյուսելը ցանկանում է նպաստել այդ խնդրին համակարգված արձագանքմանը եւ այդ նպատակով քաղաքական եւ տեխնիկական մակարդակով բանակցություններ է վարում անդամ երկրների հետ։ «Մեր հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի ձեռնարկված բոլոր միջոցները համակարգված լինեն եւ առաջ մղեն եվրոպական սկզբունքները»,- ասել է Հիփերը՝ կրկնելով, որ մարդասիրական դեպքերում վիզաների տրամադրումը պետք է պաշտպանված լինի ԵՄ ամբողջ տարածքում:

Նա հայտնել է, որ այդ հարցը կքննարկվի օգոստոսի 30-31-ը Պրահայում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Հիփերն ասել է, որ ներքին գործերի եվրոպական հանձնակատար Իլվա Յոհանսոնը սեպտեմբերի սկզբին կմեկնի Ֆինլանդիա եւ Լատվիա՝ ազգային իշխանությունների հետ միջոցառումները քննարկելու եւ իրավիճակն մանրակրկիտ ուսումնասիրելու համար: