Գեղարքունիքի մարզում այսօր՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 16:16-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Վարդենիս խոշորացված համայնքի Շատջրեք վարչական շրջանում հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ-ից։

Հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրդեհ է բռնկվել  նախկին Հայփոստի  շենքի տանիքում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։53-ին։