Այս տարվա ընթացքում եղել է 27 կեղծ ահազանգ, որոնց գերակշիռ մասը ստացել ենք էլեկտրոնային նամակով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այդ մասով իրականացնում են աշխատանքներ, օրինակ՝ Գյումրիի դեպքում ու Լևոն Տեր–Պետրոսյանի տան վերաբերյալ ահազանգի մասով կան քաղաքացիներ, որոնց գտել են ոստիկանները։ Մեր իրավապահները մեր տարածքից, նման ահազանգեր ստանալով, կարողանում են բացահայտումներ անել։ Իսկ էլեկտրոնային տարբերակով նամակներ ստանալու դեպքում, որը ենթադրաբար լինում է այլ երկրներից, որոշակի դժվարություններ կան ժամանակային մասով»,- ասաց Կոստանյանը։

Կոստանյանը նշեց, որ նախարարի խորհրդականին առեւտրի կենտրոնում թալանելու դեպքը միակը չէ․ «Որոնողական աշխատանքներ կատարող կամավորներից մեկի ավտոմեքենայի ապակին կոտրել եւ որոշ իրեր տարել են»։

Հարցին, թե հրաժարականներ սպասվո՞ւմ են նախարարության շարքում, թե՝ ոչ, Կոստանյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ իմ համեստ գնահատականով՝  մենք լավ ենք աշխատել»։

Կոստանյանը նշեց, որ այսօր երեկոյան եւս որոնողական աշխատանքները կդադարեցվեն։