«Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ ապրող բնակիչներն ու հարակից խանութների աշխատողները հինգ օր առաջ տեղի ունեցած պայթյունի ժամանակ նախ ցնցումներ են զգացել, կարծել, թե երկրաշարժ է, հետո արդեն պայթյունի ձայներ լսել։

Նրանք առաջինն են օգնության հասել պայթյունից տուժած քաղաքացիներին, որոնք խուճապահար փախել են պայթյունի վայրից։ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի ականատեսները NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ են պատմել պայթյունին հաջորդած առաջին րոպեների մասին։

«Երկու անգամ ցնցում զգացի, տպավորություն էր, թե երկրաշարժ է, վայրկյաններ անց պայթյունի ձայն լսեցի, չհասկացա՝ ինչ կատարվեց, երբ մոտեցա խանութի դռանը՝ շենքը պայթեց։ Դուռը փակեցի, վազեցի դեպի «Փեթակ», որտեղ քույրս է աշխատում։ Ժողովուրդը գոռալով, լացելով փախնում էր, նույնիսկ մարդ տեսա, որ ոտքից գլուխ սեւացած էր, կրակի մեջից դուրս էր եկել ու վազում էր։ «Փեթակ»–ի մուտքը, սակայն, փակ էր, ճանապարհին քարեր էին լցված, մեքենաները մնացել էին քարերի տակ»,– պատմեց առեւտրի կենտրոնի հարեւանությամբ գտնվող խանութի աշխատակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։