Սերբիայի եւ Կոսովոյի առաջնորդները հինգշաբթի կայացած բանակցությունների ընթացքում չեն կարողացել լուծել իրենց տարաձայնությունները, սակայն պայմանավորվել են վերսկսել բանակցությունները մինչեւ սեպտեմբերի 1-ի նախատեսված վերջնաժամկետը, հաղորդում է Reuters-ը։

«Ցավոք, այսօր մենք դեռ համաձայնության չենք եկել»,- լրագրողներին ասել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը Բրյուսելում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի միջեւ ժամեր տեւած դռնփակ բանակցություններից հետո։ «Բայց դրանով պատմությունը չի ավարտվում: Երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ գործընթացը պետք է շարունակվի, եւ առաջիկա օրերին քննարկումները կվերսկսվեն»,- հավելել է նա։

Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ լարվածությունը սրվեց այս ամիս, երբ Պրիշտինան հայտարարեց, որ հյուսիսում ապրող սերբերին կպարտադրի սկսել Պրիշտինայի կողմից տրված համարանիշներ օգտագործել: Իրավիճակը հանդարտվեց այն բանից հետո, երբ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ճնշման ներքո, համաձայնեց սեպտեմբերի 1-ը հետաձգել պետհամարանիշի կանոնների ներմուծումը մինչեւ, իսկ ՆԱՏՕ-ի խաղաղապահները հետեւել են սերբերի կողմից տեղադրված բլոկպոստերի վերացմանը:

«Մինչեւ սեպտեմբերի 1-ը դեռ ժամանակ կա, ես չեմ հանձնվում»,- ասել է Բորելը ԵՄ միջնորդությամբ կազմակերպված բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ ինքն առաջնորդներին ասել է, որ, երբ Եվրոպայում մոլեգնում է պատերազը, այժմ ժամանակն է խաղաղության ու կայունության ձգտել, այլ ոչ թե քողարկել երկարատեւ տարաձայնությունները: «Դա տեղի ունեցավ, երբ մենք Եվրոպայի համար կրիտիկական շրջան ենք ապրում»,- ասել է նա։