Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը եւ գրառմանը կից լուսանկար հրապարակել:

«Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը, վստահեցնելով որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար։

Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս»,- գրել է նա։