ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 16-19-ը 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մասնավորապես՝  Երեւանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Զովունի եւ Առինջ գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա, 2 անհայտ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: