Փհենյանը երբեք չի համաձայնի հյուսիսկորեական տնտեսությունն արդիականացնելու Հարավային Կորեայի նախաձեռնությանը՝ ապամիջուկայնացմանն ուղղված քայլերի դիմաց։ Այս մասին հայտարարել է Կորեայի Բանվորական կուսակցություն առաջնորդ, Հյս․ Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը Կիմ Յո Չժոնը, հաղորդում է Yonhap-ը։  

«Ես չգիտեմ՝ ապագայում նրանք ինչ համարձակ գաղափարներով կթակեն դուռը, բայց ես հստակ ասում եմ, որ մենք երբեք չենք զբաղվի դրանով»,-ասել է նա։  Նա ծրագիրն անվանել է «խելագարության գագաթնակետ»: