Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում են մասնակցել այս տարվա վերջին Բալիում կայանալիք G20 գագաթաժողովին։Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն: 

«Սի Ծինփինը կգա։ Նախագահ Պուտինն էլ ինձ ասաց, որ կգա»,-ասել է Վիդոդոն Bloomberg News-ին տված հարցազրույցում։  

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկինում կոչ է արել բացառել Ռուսաստանին G-20-ից, իսկ ԱՄՆ պաշտոնյաները ճնշում են գործադրել Ինդոնեզիայի վրա։