Մաֆիայի հանցագործությունները հետաքննող ամերիկացի դետեկտիվները հայտնաբերել մարդկային մնացորդներ եւ ատրճանակ Լաս Վեգասի չորացող լճի հատակին, հայտնում է AFP լրատվական գործակալությունը:

Այս տարի բազմաթիվ դիակներ են հայտնաբերվել չորացող Միդ լճի վրա, եւ դիտողները ենթադրում են, որ տակառում գտնվող մարմինը մոլախաղերի դրախտի հանցավոր անցյալի գանգստերների գործն է:

Ոստիկանությունը քիչ մանրամասներ է հրապարակել գտածոների մասին, սակայն մայիսին հայտնաբերված մարմնի գլխին փամփուշտի տեղ են հայտնաբերել, որն արձակված է եղել ատրճանակից, որը գտնվել է ջուրը նետված տակառի միջից, ինչը Լաս Վեգասում 1970-ական եւ 1980-ականներին հայտնի մարդասպանների ձեռագիրն է եղել:

«Օգոստոսի 17-ին Լեյք Միդ ազգային հանգստի գոտում հայտնաբերվել է հրազեն՝ մարմնի մնացորդների հայտնաբերման վայրին մոտ», - գրել է Լաս Վեգասի ոստիկանությունն իր թվիթերյան միկրոբլոգում:

Տակառում գտնվող մարմինը ջրի երես դուրս գալուց մի քանի օր անց հաղորդվել է մեկ այլ դիակի մասին: Երրորդը հայտնաբերվել է հուլիսին։ Այս ամիս Swim Beach-ի տարածքում հայտնաբերվել են եւս երկու կմախքի մնացորդներ:

Պատմական երաշտը, որը տարածվել է Միացյալ Նահանգների արեւմտյան շրջանների մեծ մասում, պատճառ է դառնում, ջրամբարներում եւ լճերում ջրի մակարդակի ​ ռեկորդային ցածր մակարդակի նվազման:

Միդ լիճը ժամանակին գտնվել է ծովի մակարդակից 365 մետր բարձրության վրա, սակայն այժմ ջրի մակարդակը նվազում է:

Գիտնականներն ասում են, որ մարդածին կլիմայի փոփոխությունը, որն առաջացել է էներգիայի համար ածխաջրածինների անվերահսկելի այրման հետեւանքով, սրում է բնական երաշտի ցիկլը: