Հետաքրքրասեր փոքրիկ փոկին վերադարձրել են ծով այն բանից հետո, երբ ներխուժել է Նոր Զելանդիայի բնակիչների տուն, ծաղրել կատվին, մի քանի ժամով շրջվել միջանցքում եւ հրաշքով ոչինչ չխառնել:

Ռոսս ընտանիքը զարմացել է նորզելանդական մորթյա փոկին իրենց տանը տեսնելով՝ ափից մոտ 150 մետր հեռավորության վրա:

Փոքրիկ այցելուին տեսել է ընտանիքի մայրը: Փոկը վախեցել եւ վազել է դեպի պահեստային իրերի սենյակ: Պարզ է դարձել, որ փոկը տուն է մտել կատվի հմար նախատեսված դռնով:

Առավոտյան ժամը 10-ին ծառայության աշխատակիցները ժամանել են՝ փոկին բնություն վերադարձնելու համար:

Փոկի այցելությունից վիրավորվել է ընտանիքի կատուն: